Այս տարվա մարտի 30-Ին հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի:
Սպանության մեջ մեղադրվող Արթուր Միհրանյանի պաշտպան՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը եւ պատմել, որ սպանությունը կատարել է հանցագործության համակատարող Գեւորգ Զոհրաբյանի ներկայացրածով, կատարել է հանցագործությունը ու զղջացել:
Փաստաբանը նաեւ ասաց, որ այս գործով մի շարք փորձաքննություններ են կատարվել, մի մասի պատասխաններն արդեն հայտնի են, մյուս մասի պատասխանը հայտնի կդառնա մոտ օրերս: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքով հաստատվել է, որ հանցագործության մեջ մեղադրվող երկու անձինք էլ մեղսունակ են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ըստ առաջադրված մեղադրանքի Արթուր Միհրանյանին ու Գեւորգ Զոհրաբյանին սպառնում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ