Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Սեյրան Օհանյանը չի կարող այս երկրին, այս պետությանը ընդդիմադիր դառնա»

Հոկտեմբեր 27,2016 12:16

«Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե- յուրե իրավունք ուներ, ինքը քաղաքական պաշտոն ա զբաղեցրել, ու չի զբաղվել, դաժե նախարար էր՝ ֆորմեն վրից չէր հանում, սաղ օրը առաջին գծում գնում էր էս երկրի, էս պետության սահմանի պաշտպանության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանը դառնա ընդդիմադիր, Մանվել Գրիգորյանը պատասխանեց, որ ընդդիմադիր լինել չի նշանակում թշնամի լինել, կարող է լինել գաղափարով ընդդիմադիր. «Կարող է ինչ-որ մեկին չսիրի, չընդունի, բայց նա չի կարող այս երկրին, այս պետությանը ընդդիմադիր դառնա»:

Հարցին, թե ինքը խոսե՞լ է Սեյրան Օհանյանի հետ, Մանվել Գրիգորյանը պատասխանեց, որ երեկ խոսել է, հետաքրքրվել է նախկին նախարարի որպիսությամբ եւ առաջարկել է միասին այցելել Եռաբլուր:

Հարցին՝ անհրաժեշտություն կա՞ր փոխել պաշտպանության նախարարին, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Անհրաժեշտությունը որոշում է քաղաքականությունը, իրավիճակը, մենք չենք որոշում: Ես չեմ գտնում, որ ինչ-որ խնդիր է եղել: Զինվորականության մեջ ես էլ եմ շատ տեղ ծառայել, ամենաշատ ծառայությունը միայն պաշտպանության փոխնախարարն է, որ 8 տարի է, մնացածը 3-4 տարին մեկ: Կամ հաստիքի փոփոխություն է լինում, կամ տեղի փոփոխություն է լինում: Բայց հիմա գիտե՞ք Օհանյան Սեյրանին քանի տեղ են առաջարկում պաշտոնների գնալ: Եթե ուզես՝ նա պատրաստի կադր էր, անկախ նրանից ինչ գործ էլ առաջարկեն՝ նա կարող է աշխատել: Հետո՝ մարդ ա, թող մի քիչ էլ հանգստանա: 35 տարի միայն Հայաստանի Հանրապետությանն է ծառայել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31