«Փորձեցին՝ տեսան բան չի ստացվում, հո ախմախ չե՞ն, դա էլ հո «Կոկա-Կոլա» չի՞, որ րոպեն մեկ բացեն- ասեն կրկին փորձիր»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պատերազմի հավանականությանը, այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նա նշեց, որ պատերազմական գործողությունների սկսվելու դեպքում հայկական կողմը պատրաստ է. «Հարյուր տոկոսով պատրաստ ենք՝ «Երկրապահն» էլ է պատրաստ, մեր կամավոր տղերքը պատրաստ են, մեր բանակը պատրաստ է, մեր զինվորը պատրաստ է, Աստված չանի մենակ կռիվ լինի, Աստված կանչենք, որ անմեղ արյուն չթափվի»:
Սեյրան Սարոյանը անդրադարձավ նաեւ բանակում կոռուպցիային. «Պետք է արմատախիլ անել, ինչ ա նշանակում բանակում կոռուպցիա, հեն ա՝ նախարար ա եկել, կիմանա, էլի»:
Նկատառմանը, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ո՞նց չի ծառայել, լավ էլ ծառայել ա, մարյակից շատ ա ծառայել՝ 8 տարի: Նախագահը որ եկավ եւ բերեց օգնական, ամեն տեղ էղել ա»:
Կարդացեք նաև
Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարը լավ ծրագրեր ունի եւ եթե դրանք կյանի կոչի՝ շատ լավ կլինի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ