«Հայի ձեռքով թշնամիների ծրագրեր իրականացան հայ ժողովրդի նկատմամբ», Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» գործին, ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ այդպիսով վնասվել է Հայաստանի պետականությունը. «Վազգենը, Դեմիրճյանը, բոլոր անձերը, որ այդ օրը գնդակահարվեցին այդ մարդկանց ձեռքով, բոլորը գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին ծառայություն մատուցած, բոլորն էլ պետական մարդիկ էին»: Ն
ա հավելեց, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանությունները թշնամու գաղափար էր. «Դատավարություն կա, բան կա: Այո, դրսից էլ էր որոշ տեղերից բաներ գալիս, որովհետեւ սրանք դրսերում էին պատրաստվել, Նաիրիենք իրենց եղբայրներով դրսերում էին պատրաստվել »:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Մանվել Գրիգորյանը նշեց. «Լարվածությունն առկա է դեռ 1989 թվականից, միշտ էլ լինում է լարված: Երեկ էլ են զինվոր վիրավորել: Մենք պետք է վերջապես հասկանանք մեր տարածաշրջանի կարեւորությունը, մեր կարեւորությունը ու թշնամիների, որ մենք միլիարդ տարի հետո էլ ենք նույն վիճակում ապրելու, հազարավոր տարիներ առաջ էլ ենք նույն վիճակում ապրել, ուղղակի մեր փրկությունը մեր միասնականության մեջ է: Մարդ ա, թերություններ կա, սխալ կա, վիրավորել-վիրավորվել կա, բայց ամեն ինչը չափավոր պետք է անենք, որովհետեւ մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս: Եվ այդպես էլ լինելու է, որովհետեւ մենք այսօր անկախ պետություն ենք, մեր սահմանները պաշտպանում է մեր զինվորը, մեր սպան ու թշնամին էլ նենգաբար միշտ աշխատանքի ժամանակ ա, հաց ուտելու ժամանակ ա՝ զինվորին հարմար գտնում, խփում ա: Ու դեռ հազարավոր, հարյուր հազարավոր տարիներ մեր տարածաշրջանում այսպես է լինելու: Նորից եմ ասում՝ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ