Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի փոփոխությանը: «Ես առողջական խնդիրներ ունեի, դրա համար հրաժարական տվեցի,- ասաց նա, հավելելով.- ընտրությունները ինքս եմ կազմակերպելու, ոչ մի խնդիր չկա: Ինքս հանրապետական եմ, որեւէ մեկից նեղացածություն չունեմ: Ժամանակը կգա, ես ընտրություն կկազմակերպեմ»:
Ճշտող հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունենալու, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց՝ այո:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ