Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխություն՝ զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների տրամադրման կարգում

Հոկտեմբեր 27,2016 11:34

ՀՀ կառավարության 27.10.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն` զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված միանվագ դրամական օգնությունը կտրվի անկախ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից:

Գործող կարգով՝ զինծառայողի ծնողի մահվան դեպքում դրամական օգնությունը տրվում է, եթե ծնողները զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ՝ իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանվում է՝ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31