Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարություն տվեց, որն, ըստ էության, վերաբերում է ներդրողին աջակցելու եւ բիզնեսը սկսելիս նրա «հոգսը թեթեւացնելուն»: Պարոն վարչապետը հանձնարարեց վերացնել բոլոր այն արհեստական խոչընդոտները, որոնք գործարարները Հայաստանում հանդիպում են ընդերքօգտագործման ոլորտում, սա այն ոլորտն է, որտեղ հնարավոր է ներգրավել ներդրումներ:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվեց մեկ ամսում ուսումնասիրել միջազգային փորձը եւ ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված, հող օգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ:
Վարչապետի խոսքերով՝ «Խոսքը ինչի՞ մասին է. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում ինքը հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Պետք է այդ դաշտը կարգավորենք եւ իրեն մենակ չթողնենք այդ խնդիրները լուծելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ