Հոկտեմբերի 27-ին Եռաբլուր էին այցելել «Երկրապահ» կամավորականները՝ հարգելու 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանվածների հիշատակը:
Եռաբլուրում էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «հոկտեմբերի 27-ի» գործին, ասաց, որ այդ գործը բացահայտված է, մարդիկ դատված են. «Այդտեղ ինչ կար, որ փակ լինի, էդ մարդիկ մտել են, խփել են, մի քանի ժամ հետո ձերբակալվել են: Այդտեղ էլ չբացահայտվելու ի՞նչ կա, ես չեմ հասկանում: Քանի հոգով մտան Ազգային ժողով, այդ դեպքը կատարվեց: Ազգային ժողովից էլ այդ մարդիկ ձերբակալվեցին: Ինչ կա այդտեղ չբացահայտվելու, ինչ կա այդտեղ մութ, որ մենք այսօր չգիտենք»:
Նա հավելեց, որ արտաքին ուժերի հետ չի կապում կատարվածը. «Ես մի բան գիտեմ, որ հանցագործները, ոճրագործները ձերբակալվել են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ