Նոյեմբերի 11-ից 30-ը Նյու-Յորքում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտ այցելելու համաձայնություն տվել են աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկենբերգը: Այս մասին հայտարարել է Կիրսան Իլյումժինովը՝ նշելով, սակայն, որ դեռ հայտնի չէ, թե նրանք ներկա կլինեն մեկնարկայի՞ն հանդիպմանը, թե՞ հերթական պարտիաներից մեկին:
ՖԻԴԵ-ի նախագահը նաեւ հայտարարել է, թե սպասում է նաեւ Բարակ Օբամայի, Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի այցելություններին, որոնցից այդ հարցում մերժում, համենայն դեպս, չի լսել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Susan Polgar-ի