Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս պետք չէ սգալ, պետք է դաս քաղել. «Ժամանակ»

Հոկտեմբեր 27,2016 10:51

Հոկտեմբերի 27-ի գործով զգացվում է մի բանի պակաս, որն ամենևին էլ վեր չէ մեր ուժերից` որպես հասարակություն և պետություն: Դա կատարվածի քաղաքական պատասխանատվության հարցն է: Որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ ութ պաշտոնյաների մահը սգացող հասարակությունը, որը տասնյակ հազարներով դուրս էր եկել փողոց նրանց վերջին հրաժեշտ տալու, այդպես էլ չդրեց այդ պաշտոնյաների մահվան հանգեցրած ոճրագործության համար քաղաքական պատասխանատվության հարց: Խնդիրն այստեղ ամենևին էլ հանցակցությունը չէ: Չարժե այժմ ավելորդ պնդումներ անել առանց փաստական հիմքերի, առավել ևս, որ այդ պնդումներն էլ արվել են, արվում են ու թերևս կարվեն:

Խոսքը այստեղ օրվա իշխանության քաղաքական պատասխանատվությունն է կատարվածի համար, որովհետև երկրում տեղի է ունեցել իսկապես մասշտաբային, հանդուգն և ցինիկ մի ոճրագործություն, որը կատարողները կարծես թե որևէ դժվարության չեն հանդիպել այդ գործողության ճանապարհին: Եթե իրավական պատասխանատվությունը մասնագիտական լուրջ աշխատանք է պահանջում, որքան էլ որ ոմանք համարեին դա «ուչաստկովիի» մակարդակի գործ, ապա քաղաքական պատասխանատվությունն ընդամենը պահանջում է հասարակական-քաղաքական կամք, սկզբունքայնություն, հետևողականություն:

Այդ ամենը, դժբախտաբար, ոճրագործությունից հետո տեղի չունեցավ և հանրությունը չփորձեց դնել քաղաքական պատասխանատվության հարցը: Նույնիսկ քաղաքական դաշտն իր ամբողջության մեջ չգնաց այդ քայլին: Բանը ընդամենը հայտարարություններից և ասուլիսա-հարցազրուցային դրվագներից այն կողմ չանցավ, իսկ դրանց մասնակիցների մի մասն էլ ընդհանրապես անցավ օրվա իշխանության կողմը, որին քաղաքական պահանջներ էին ներկայացնում մինչ այդ: Եվ խնդիրն այստեղ ամենևին այն չէ, թե ով ինչ վերաբերմունք ուներ սպանված պաշտոնյաների հանդեպ: Խնդիրն այստեղ այն է, որ պետությունը ենթարկվում է ահաբեկության, ինչը նշանակում է, որ հասարակությունն այդ դեպքում արդեն ինքն իրեն պետք է համարի խոցված թիրախ:

 

Արման Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31