Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 17ա շենքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վարդանյանը Արարատ քաղաքում՝ Շահումյան փողոցում, ոստիկանության Արարատի բաժնի հարևանությամբ իր վարած Opel Astra մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ քաղաքի Չարենցի փողոցի 5-րդ տան բնակիչ, 21-ամյա Ալբերտ Գևորգյանը և Արարատ քաղաքի բնակիչ, 14-ամյա Տիգրան Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Նրանցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ, ում, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց է ուղեկցել Արարատի ոստիկանության բաժնի պետ Սևան Քոչարյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներից գրեթե 1.5 ժամ է պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայով կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել 2 վիրավորներին և վարորդի՝ Դ. Վարդանյանի դին։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com–ի կայքում