Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներ ունեցող ցմահ դատապարտյալին դեղորայք չեն տրամադրում. վերջինս հացադուլ է հայտարարել

Հոկտեմբեր 27,2016 10:32

«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Այս մասին ահազանգել է վերջինիս եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նրա պնդմամբ՝ բանտային խոնավ պայմանների հետևանքով Վ. Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել և վերջին երեք-չորս տարիներին բուժում է ստացել Դատապարտյալների հիվանդանոցում, ապրում է դեղորայքով, երրորդ կարգի հաշմանդամ է:

Այս տարվա հոկտեմբերի 13-ին Բժշկական աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ Դատապարտյալների հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, Հուսիկ Մարուքյանի պնդմամբ, նրան որևէ դեղամիջոց չի տրամադրվել, որից հետո ի նշան բողոքի հայտարարված հացադուլը շարունակվում է մինչ օրս: Հաշվի առնելով պետության պատասխանատվությունը իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ՝ Վահագն Մարուքյանի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցով 2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31