Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանի տեղը քաղաքական դաշտում դեռ մնում է թափուր, քանի որ նա երբեք չէր խոսում բարձր քաղաքական թեմաներից». «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2016 10:19

Կա՞, արդյոք, Ծառուկյան քաղաքական գործչի՝ քաղաքականություն վերադարձի հասարակական պահանջ։ Այդ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանից։ «Ծառուկյանի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա կազմել է առավելագույնը 25 տոկոս։ Նրա էլեկտորատի 40 տոկոսն այսօր տեղյակ չէ, որ նա կուսակցության առաջնորդ չէ այլեւս։ Դրանք այն մարդիկ են, նաեւ այն համայնքների էլեկտորատը, որոնք ակտիվ չեն հետաքրքրվում քաղաքական անցուդարձով։

Երկրորդը, նա ասել է, թե դուրս է գալու քաղաքական դաշտից, սակայն դա այն իրավիճակում էր, որն արդեն անցյալ է։ Այժմ նոր, փոփոխված իրավիճակ է, եւ չի բացառվում, որ նրա որոշման մեջ եւս ինչ-որ փոփոխություն տեղի ունենա՝ վերադարձի առումով։ Թե դա ինչպես կլինի՝ ուրիշ հարց է, ես պատրաստ չեմ դա այժմ քննարկելու։

Եթե Ծառուկյանը դիմի ինձ՝ որպես խորհրդատու, ես առաջարկ ունեմ մշակած, որը նա կարող է կիրառել ու այս կամ այն ձեւով կրկին գալ քաղաքականություն՝ քաղաքական ասպարեզի քաղաքականություն, քանի որ նա սպորտում ու բիզնեսում դեռ մնում է բավականին ազդեցիկ գործիչ։

Եվ երրորդ, նրա տեղը քաղաքական դաշտում դեռ մնում է թափուր, քանի որ նա երբեք չէր խոսում բարձր քաղաքական թեմաներից, այլ ընդամենն ասում էր՝ եկեք լավ ապրենք, ամեն մեկն աշխատանք ունենա, ես ամեն ինչ ունեմ, որպեսզի ձեզ օգնեմ եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ նա կողմ էր տնտեսական բարեփոխումներին, քաղաքական գործիչներից ու կուսակցություններից եւ ոչ մեկը դա որպես առանձին խնդիր չի տեսնում կամ տեսնում է քաղաքական պրոցեսների ընդհանուր կոնտեքստում։ Նրանք առաջ են քաշում անկախության կայացման, միջազգային ասպարեզում համբավ ունենալու գաղափարը, ապա նոր գործազրկության հաղթահարումը եւ սոցիալական բնույթի մյուս հարցերը։ Այ, այդ տեղը (լավ ապրելու խոստում տվողի՝ խմբ .) մնում է թափուր, եւ ոչ ոք այդ տեղի վրա չի հավակնում»,-ասում է սոցիոլոգը։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31