Այսօր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց «Հայաստան-Ռուսաստան-Իրան» արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի ընթացքում շրջեց հայ եւ արտասահմանցի արտադրողների տաղավարներով: Ծառուկյանի աչքից չվրիպեց իր մոր՝ Ռոզա Ծառուկյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր «Մուլտի Ագրո» ընկերության արտադրանքը:
Գագիկ Ծառուկյանը կես-կատակ, կես-լուրջ նկատողություն արեց տիկին Ռոզային՝ ասելով. «Մեղրդ լավը չէ: Պիտի սպիտակը դնեիր, հինն ես դրել՝ մեկ, քո ճոխության հետ չի համապատասխանում՝ երկու: Գիտես՝ քո տղան արդարացի է, ճիշտը պետք է ասի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: