Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած Հայաստանի տղամարդկանց 1-ին լիգայի 77-րդ առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ, որոնցից 2-ը՝ գրոսմայստեր, 6-ը՝ միջազգային վարպետ:
Խաղացվել է երեք տուր: Մրցաշարային աղյուսակը առանց միավորի կորստի միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը (նկարում): Առաջատարից կես միավոր պակաս են վաստակել վերջերս Խանտի-Մանսիյսկում աշխարհի պատանիների չեմպիոնի կոչում նվաճած միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը:
Ըստ կանոնակարգի, 1-ից 3-րդ տեղերն զբաղեցնողները իրավունք են ստանում մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessfed.am-ի