Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցում ԱՊՀ երկրների ՀՕՊ զորավարժություններին։ Այս մասին նա ասել է armrus.info-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցկացվում են ԱՊՀ երկրների ՀՕՊ համատեղ լայնածավալ զորավարժություններ, որին մասնակցում է նաև հայկական օդուժը։
Այնուամենայնիվ, նման տեղեկություն Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում չկա։ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ եթե կայքում նման տեղեկություն չկա, ապա Հայաստանն այդպիսի զորավարժությունների չի մասնակցում։
Զորավարժությունների մասին տեղեկություն չկա նաև Ղրղըզստանի և Ղազախստանի ՊՆ կայքերում։
Կարդացեք նաև
Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ` առաջարկելով հարցն ուղարկել գրավոր կերպով։
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը