2016թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանում» կայացել է սիրիահայ լուսանկարիչ Հակոբ Վանեսյանի «Մարդկայնություն, որի մասին մոռացել են» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացումը: Հեղինակն իր լուսանկարներում պատկերել էր Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով փլուզված Հալեպի սոսկալի տեսարաններն ու քաղաքի հայ համայնքին պատկանող կործանված շինությունները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպան Ռիադ Խադդադի ուղեկցությամբ նա շրջել է ցուցահանդեսում և զրույց ունեցել լուսանկարների հեղինակի հետ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Հակոբ Վանեսյանը կայցելի Հայաստան և Արցախ` լուսանկարների նոր շարք ստեղծելու նպատակով: Լուսանկարիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նշված նախագծի նկատմամբ: Ներկայումս Հակոբ Վանեսյանը բնակվում է ԱՄՆ-ում:
Ցուցահանդեսը կազմակերպված էր ՌԴ-ում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպանության և Մոսկվայի «Արևելքի Պետական թանգարանի» հովանու ներքո:
Կարդացեք նաև
ՌԴ–ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն