Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես նեղվեցի այդ պահին». Անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանի հետ միջադեպի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 21:15

«Ես իհարկե, շատ նեղվեցի այդ պահին, բայց իմ կարծիքով քաղաքապետը իր ներսում համոզված է՝ այդ շինթույլտվությունը ճիշտ չի տրվել, այդ գազոնը, որը շինթույլտվության մեջ ներկայացված է որպես անբարեկարգ, հարթ տարածք, իրականում բարեկարգ, գեղեցիկ լանջով գազոն է ու ամբողջ շենքի առջեւով է անցնում: Իմ հարցը չէր վերաբերում՝ ինչու եք տվել, հարցնում էի՝ ինչ անել, որ այլեւս նման շինթույլտվություններ ձեզ դեմ չտան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ, տիկին Բախշյանի ներկայացրած  շինթույլտվության փաստաթղթի վերաբերյալ հարցը բարկացրեց Տարոն Մարգարյանին:

«Տարոն Մարգարյանը շատ բորբոքվեց, տարօրինակ ձեւով ափերից դուրս եկավ, իմ խորին համոզմամբ, մի պարզ պատճառով, կրկնում եմ, որովհետեւ իր ներսում համոզված է՝ այդ շինթույլտվությունը ճիշտ չի տվել»:

Տարոն Մարգարյանը Անահիտ Բախշյանին մեղադրել էր նաեւ զոհվածների ընտանիքների վրա իր PR-ն անելու մեջ, ինչը նույնպես տիկին Բախշյանին վիրավորել է. «Ապրիլյան չորս զոհերի ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցով առաջինը ես եմ դիմել, ինքը այդ դիմումը բավարարել է, բանալիները ինքն է  հանձնել, ինքն է նկարվել, ինքն է  շնորհակալությունը ստացել, եւ լավ է արել, նորմալ է, ինքն է տվել, ինքն է քաղաքապետը, բայց դա հնչեցնել որպես մեղադրանք իմ հասցեին, ուղղակի անհեթեթ մեղադրանք էր: Ես PR եմ անո՞ւմ, ինչն եմ PR անում, ասում եմ՝ կարգին աշխատեք, թղթի տակ, որ ստորագրություն եք դնում, հարգելի՛, պարոն քաղաքապետ, նայեք թե ինչի տակ եք ստորագրում: Ես PR-ի կարիք չունեմ, եւ իր այդ բառը՝ նախանձաբար, ընդհանրապես անհեթեթ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Կոնկրետ զոհվածի ընտանիքին այդ հողամասը տալու առումով բան չունեմ ասելու, սակայն բարեկարգված տարածքը որպես անբարեկարգ ներկայացնելու տեղական իշխանության վարքագիծը (ինչ-որ մեկին այն տրամադրելու նպատակով) արդեն մեկ-երկու տասնամյակի պատմություն ունի. ինչպես եկել, այնպես էլ շարունակվում է այդ անօրինական երևույթը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31