Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց է հնչել ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել:
Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ-ը վերաիմաստավորել ,այդ թվում նաեւ լուծարել՝ քննարկվում է»:
Հետագայում լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայում չի գտնվում ՀՀ Ֆինանսների նախարարության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին :
Հետևաբար` ակնհայտ է, որ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական ՊՈԱԿ-ի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պարզաբանման կարիք ունի նաեւ զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը, որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրվել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը , մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո:
ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար
Լուսինե Մկրտչյան