Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ սահմանադրության նախագծի քննարկումները թեւակոխել են վերջնական ճշգրտումների փուլ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով եւ առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ:
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետության նախագահին պետք է ներկայացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները:
Կարդացեք նաև
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն