Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները դիմում են ՄԱԿ-ին

Հոկտեմբեր 26,2016 19:55

Այսօր խորհրդարանական հինգ խմբակցությունները` ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ, ԱԺ-ում ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ուղղված նամակ: Նամակում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ին հորդորում են` դերակատարում ունենալ Ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական ուժերի համաձայնագրով նախատեսվող տեսախցիկների տեղադրման հարցում: Նախատեսվում է, որ բոլոր տեղամասերից պետք է ուղիղ հեռարձակում ապահովվի:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն երկու միլիոն եվրո էր խոստացել տրամադրել Հայաստանին այդ նպատակով: Հայ պատգամավորները կարծում են, որ ՄԱԿ-ն էլ պետք է իր աջակցությունը ցուցաբերի`առավելապես տեխնիկական: «Գլխավոր նպատակն այն է, որ լինի հանրային վերահսկողություն օրինականության նկատմամբ եւ բացառվեն խախտումները` ապօրինի քվեարկություններ, բռնություններ, քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներ եւ այլն»,- նամակի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ոչ ոք Քրեական օրենսգիրքն ուղիղ եթերում խախտելու ցանկություն չի ունենա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով էլ, ՄԱԿ-ը, որպես բոլոր քաղաքական ուժերի կողմից առավել վստահություն ունեցող կառույց, պետք է ինքն իրականացնի տեսանկարահանման ողջ գործընթացը, որպեսզի այն չլինի իշխանության, ընդդիմության կամ որեւէ քաղաքական ուժի կազմակերպման խնդիրը` հետագայում շահարկումներից խուսափելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31