Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5000 դրամ տուգանքի համար ԴԱՀԿ-ն 2500 դրամ իր ծառայության արժեքն է ավելացնում. Աղվան Վարդանյանի բողոքը

Հոկտեմբեր 26,2016 19:30

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյաննն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԴԱՀԿ-ի ծառայության բռնագանձումների բաժնից մի թուղթ էր հետը բերել, որտեղ նշված էր, որ 5000 դրամ բռնագանձել քաղաքացուց եւ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս՝ բռնագանձել 2500 դրամ, 7500 դրամի չափով արգելանք դնել նրան պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց 2500 դրամ կատարողական ծախսի «անատոմիայից». «Ձեզ այդ թիվը շատ չի՞ թվում, ի՞նչ է անում հարկադիրը այդ գումարի դիմաց, մասնավորը չէ՞ր կարող նույն գործողությունը 300 դրամով անել»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ քաղաքացու ֆինանսական, նյութական վիճակով պայմանավորված տուգանքների եւ գանձումների վերաբերյալ նոր առաջարկ են ներկայացնելու: Ինչ վերաբերում է կատարողական ծախսին, նա ասաց, որ գուցե վերանայեն այդ 2500 դրամ ծախսը, բայց դա պետության կողմից նվազագույն թիվն է: Կոնկրետ այդ դեպքի հետ կապված պետք է ստուգել՝ արդյո՞ք կրկնապատկում է եղել, թե՞ ոչ, որովհետեւ կրկնապատկման դեպքում ծախսերն ավելանում են: 2500 դրամը պետության կողմից սահմանված նվազագույն ծախսն է՝ ծառայության համար:

Նախարարը խոստացավ, որ հարը մանրամասն կուսումնասիրվի առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31