Մայրաքաղաքի «Դինամո» ՀԿ մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Երկրորդ օրը որոշվեցին նաեւ հաջորդ չորս քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ: Հիշեցնենք, որ երեկ հավասարը չէին ունեցել Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 61, Խաչատուր Պապիկյանը՝ 70, Վահե Թամրազյանը՝ 86 եւ Լեւան Բերիանիձեն՝ 125:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ