Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Արդեն «սովորական» է դարձել,որ սահմանին ժամանակ առ ժամանակ այսքա՛ն հայ զինվոր է զոհվում՝ հակառակորդի կողմից: Հայաստանի ու հայկական բանակի ռուսավասալ ղեկավարները ձևացնում են,որ սա իբր «այդքան էլ սարսափելի չէ», քանի որ «լայնածավալ պատերազմ չէ»: Երևի իրե՛նց երեխաները պիտի զոհվեն կամ իրե՛նց դղյակները պիտի ռմբակոծվեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «սարսափելի» ու «անընդունելի» դառնա ու սկսեն հակաքայլեր ձեռնարկել: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: