Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում վարչապետին առաջարկեցին ոստիկանական համակարգը բեռնաթափել ու աշխատավարձ բարձրացնել

Հոկտեմբեր 26,2016 19:01

Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության ծրագրի մասին հարց ուղղեց, որ այնտեղ չկա աշխատատեղերի հետ կապված մոտեցումը, տեսլականը, բայց գրված է, որ կառավարությունը պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը: Ակնհայտ է, որ դրա համար առաջին խնդիրը արժանապատիվ աշխատավարձով ապահովելն է: Նա հարցրեց, թե նոր աշխատատեղերի հետ կապված ինչպիսի տեսլական կա եւ աշխատավարձերի հետ կապված ի՞նչ մոտեցում կա, որ աշխատավարձերը բարձրացվեն, չէ՞ որ աշխատավարձերի ցածր լինելն է, որ ստեղծում է կոռուպցիոն լրացուցիչ ռիսկեր:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ծրագրի մեջ մենք հստակ ձեւակերպել ենք աշխատատեղերի հետ կապված մեր մոտեցումը՝ ասելով, որ արդար, հավասար պայմաններ ստեղծելով, բիզնեսը զարգացնելով, գործարար աշխարհը զարգանալու է, որը հենց աշխատատեղ ստեղծողն է: Բացի դրանից խոսել ենք, թե ինչ հարկային արտոնություններ ենք տալու, էներգակիրներ ենք տալու»:

Նա ասաց, որ ամբողջ ծրագիրն է ուղղված բիզնեսի զարգացմանը, առաջխաղացմանը, չխոչընդոտելուն, որը հենց աշխատատեղ ստեղծելուն կնպաստի: Ինչ վերաբերում է աշխատավարձերի աճին, դա կբերի շուկայի ակտիվությանը, որն էլ իր հերթին կբերի աշխատավարձերի բարձրացմանը. «Ճիշտ է, թվեր չենք ֆիքսել, որովհետեւ դրա գնահատականը չունենք, անհրաժեշտություն էլ չենք գտել 6 ամսվա համար մտածեիքն ու ֆիքսեինք, կոռեկտ չէր լինի»:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ նախորդ կառավարությունը հստակ խոստումներ էր տալիս, որ նոր աշխատատեղ կստեղծվեն եւ այլն, բայց չկա որեւէ փաստ, որ դրա արդյունքում նոր աշխատատեղ են ստեղծել: Նա ասաց, որ օպտիմալացման արդյունքում կարող են հասնել աշխատավարձերի բարձրացմանը: Պատգամավորը հրավիրեց վարչապետի ուշադրությունը ոստիկանական համակարգի վրա, որտեղ կարելի է բեռնաթափում անել եւ աշխատավարձ բարձրացնել:

Վարչապետն այս մասով չպատասխանեց, միայն ասաց, որ շատ երկրներում կառավարության ծրագրում թվեր չկան, դա չի նշանակում, որ տակը միտք չկա, հորիզոն չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31