Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք». Տարոն Մարգարյանը բարկացավ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 18:50

Երեւանի ավագանու նիստն այսօր թեժացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու անդամ Անահիտ Բախշյանի վիճաբանությամբ:

Ամեն ինչ սկսվեց, երբ տիկին Բախշյանը ներկայացրեց Դավթաշեն վարչական շրջանում շինթույլտվության մի փաստաթուղթ, ըստ որի, շինթույլտվությունը տրվել էր՝ որպես հարթ, անբարեկարգ տարածքի, մինչդեռ տիկին Բախշյանի ձեռքի տակ հայտնված  լուսանկարը փաստում էր ճիշտ հակառակը, պարզվում է՝ նշված տարածքում թեք, կանաչ գազոնի մի մաս է ու բոլորովին անբարեկարգ տարածք չէ:

«Ես հասկանում եմ, որ բոլոր թույլտվությունների հետեւից չեք կարող գնալ, բայց ստացվում է՝ ձեզ համոզում են, որ այնտեղ անբարեկարգ է: Ինչպե՞ս եք այսուհետեւ կանխելու նման շինթույլտվությունները, որովհետեւ, եթե գնայիք տեսնեիք, երբեք նման շինթույլտվության տակ չէիք ստորագրի»,- իր հարցը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին ուղղեց տիկին Բախշյանը:

«Ամբողջ Դավթաշենն է բարեկարգ վիճակում, կապ չունի ձեր նշած հասցեում շինարարության հետ, իսկ ինչ վերաբերում է քաղաքապետին ներկայացնելուն, քաղաքապետի հանձնարարությամբ հատկացում անելուց առաջ անձամբ գնացել եմ ու տեղազննություն արել»,- պատասխանեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

Հարցին անդրադարձավ նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Քաղաքում շատ քիչ ընտանիքներ կան, որոնք արցախյան ազատամարտում ունեն երկու զոհ:

Կարող ենք մատների վրա հաշվել, սա այդ ընտանիքներից մեկն է, միայն առաջին հարկի բնակիչն է, որ դեմ է շինարարությանը՝ պարզ ասելով՝ հենա ես կսարքեի: Դրա համար ամեն ինչ իմանանք, միայն դուք արդար չեք, մենք էլ ենք նայում: Բարոյական չէ, երբ մեկ ընտանիքից ամուսին ու որդի զոհվել են Արցախյան ազատամարտում, այո՛, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք»:

Քաղաքապետի խոսքից հետո ավագանու անդամները սկսեցին ծափահարել, տիկին Բախշյանն էլ շարունակեց. «Շատ էլ լավ եք արել, ես գիտեմ, որ նրանց մի հատ էլ եք տվել»:

«Լավ եմ արել, էլի եմ տալու ու ինչքան զոհվածի ընտանիք կա՝ իրենց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը բարկացավ ու երկրորդ հարցին անցնելու մասին հայտարարեց, տիկին Բախշյանն էլ ընդհատեց. «Ես փաստաթղթի մասին եմ խոսում, դուք ինչ եք ասում»:

«Ձեր ձայնին կարոտ չենք, մնացեք,  հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա ձեր PR-ից խոսեք, իյա»,- ասաց քաղաքապետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Նման պաշտոնյայի համար վերին աստիճանի տգեղ պահվածք էր: Նախ, տիար Մարգարյանը պետք է հաշվի առներ, որ հարց տվողը կին է, երկրորդ՝ բարկությունը վնասում է կրողին: Ցանկալի կլիներ, որ Երևանի քաղաքապետը խոհեմ և հավասարակշռված պատասխան տար: Սակայն կատարված օրենքի խախտումը արդարացվում է հայրենասիրությամբ, և նվաստացվում է Ավագանու անդամը:
    Նկատեցինք, նաև, որ «իա՜» -ն քաղաքապետի մոտ դառնում է «իը՜»:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31