Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. Ուորլիքի ասածը չէր նշանակում՝ ողջունում է Ալիեւի հայտարարությունը

Հոկտեմբեր 26,2016 18:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, թե «ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ դա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ողջունել էր Իլհամ Ալիեւի այդ հայտարարությունը՝ «Ոչ նրա համար, որ դա վերջին խոսք է, այլ նա համար, որ նա այդ հարցը քննարկման թեմա է դարձնում»:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց  քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ. «Առաջին հերթին՝ Ուորլիքը դիվանագետ է, հետեւաբար՝ իր հայտարարությունների ամբողջ իմաստն ու բնույթն այն է, որ դրանք դիվանագիտական ինչ-որ քողարկված հայտարարություններ են, որոնց մեջ, որ կարելի է գտնել որոշ իմաստ, որը գուցե հասկանալի է քաղաքական կամ դիվանագիտական գործիչներին, բայց միշտ չէ, որ հասկանալի է լայն հասարակությանը: Եվ այդ հայտարարությունները հնարավորություն են տալիս երկկողմանի մեկնաբանել բոլոր կողմերին:

Այն, ինչ որ ասում էր Ուորլիքը, չէր նշանակում, որ ողջունում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե կարող են ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակ տալ: Բայց իր հայտարարության մեջ այն իմաստը կար, որ լավ է այն հանգամանքը, որ ինչ-որ հանգամանքի մասին քննարկում է սկսում ադրբեջանական կողմը»:

Քաղաքագետը նշեց, որ դա իրատեսական չէ եւ կապ չունի ո՛չ իրավիճակի հետ, ո՛չ բանակցային փաստաթղթի. «Ուորլիքն ասաց այն տեսանկյունից, որ լավ է, որ դրա մասին խոսում են, գոնե ինչ-որ քննարկում են սկսում Ադրբեջանի ներսում այդ կարգավիճակի մասին»:

Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ այժմ խոսքը Կասպրչիկի առաքելության ընդլայնման մասին է, ինչը նշանակում է, որ այդ առումով կողմերը ոչ մի առաջխաղացում չեն կարող ցուցաբերել. «Դա հնարավորություն է տալիս, որ ինչ-որ մի բան հետագա էսկալացիան բացառելու առումով առաջին քայլն ու ենթաքայլը անել: Սկզբից դա պետք է լինի, հետո նոր ինչ-որ ավելի երկար հեռանկարում մենք կարող ենք խոսել իրական բանակցային գործընթաց դուրս գալու մասին, որովհետեւ առանց վստահության մեխանիզմների, առանց շփման գծերում այդ մեխանիզմների ստեղծման, քաղաքական ինչ-որ համաձայնությունների վրա դուրս գալու համար որեւէ նախադրյալ չի կարող լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31