Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարդաց Գյումրիի մի խումբ մանկավարժների նամակ-բողոքը՝ ուղղված կառավարությանը: Նամակում ասվում է, որ վարչապետի կադրային առաջին որոշումը վերաբերել է իրենց բուհին՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտին:
Նամակում ասվում է, որ իրենց բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Սահակ Մինասյանը, որը շուրջ տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել: Այս ընթացքում բուհում իրականացվել են մագիստրատուրայի ընդունելության քննություններ, բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատող չի մասնակցել ընդունելության քննությանը: Նամակում ասվում է, որ միայն ռեկտորն է մասնակցել եւ իր պաշտոնակատարը, դեկաններին էլ ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:
Վահե Էնֆիաջյանը նաեւ ասաց, որ մամուլում հրապարակումներ կան, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ չարաշահումներ են ունեցել, կոռուպցիոն գործարքների մեջ են եղել եւ հորդորեց կառավարությանը մեկնաբանել դրանք:
Վարչապետը պատասխանեց, որ վերահսկողական ծառայությանը կհանձնարարի, որ զննեն նամակը: Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաների չարաշահումներին, նա ասաց. «Եթե կան փաստեր, որով պետք է իրավապահ, քննչական մարմինները զբաղվեն, տրամադրեք փաստեր, իրավապահ մարմինները զբաղվեն»:
Կարդացեք նաև
Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ մամուլում հրապարակումներ կան, թե ինչքանով է հավաստի՝ դժվար է ասել, բայց որ անվստահության խնդիր կա՝ փաստ է: Նա խոստացավ ձեռքի տակ եղած ողջ փաստերը ներկայացնել վարչապետին:
Կարեն Կարապետյանն ասաց, որ չգիտի՝ ինչպես ազդել մամուլի հրապարակումների վրա, որ նման հրապարակումներ չլինեն. «Չեմ կարծում, որ մամուլի կամայական հոդվածին, որ շատ դեպքերում գիտենք միտումնավոր է արվում, պետք է քրեական գործ հարուցենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ հետաքրքիր է ստացվում. կոռումպացված չինովնիկը լուրջ պայքար է ծավալել կոռուպցիայի դեմ՞այդ թվում աշխատավարձերի զգալի բարձրացմամբ, ինչը դուր է գալիս կոլեկտիվի իննսունինը տոկոսին և առաջացնում դժգոհություն չակերտավոր ազնիվ մարդկանց մոտ: Խաղեր մի տվեք, լավ գիտենք, թե շան գլուխը որտեղ է թաղված: Իսկ Դոջք պարոնայք պասգամավորներ մի չարաշահեք Ձեր դիրքը և մի սպասարկեք սրիկաների շահերը: Ծանր ժամանակներ է և,երկրի շահը մշտապես պետք է լինի գերակա:
Ծիծաղելի է: Գյումրիի մի խումբ մանկավարժներ, բա որտեղ էիք առաջ, ԻՆչու ձայն չէիք բարձրացնում ձեր բուհում հաստատված կոռուպցիոն սխեմաների մասին: Հիմա ինչից եք զրկվել, որ սկսել եք անհանգստանալ: Ամոթ է,բոլորիդ արժեքն էլ լավ գիտեն: Գնացեք զբաղվեք ձեր բուն գործունեությամբ.այն է՝ կրթեք, գիտելիքներ տվեք, մտածեք զարգացման մասին, աշխարհում այնքան հետաքրքիր բաներ են կատարվում կրթության ոլորտում: Ուսումնասիրեք, աշխատեք ինքներդ ձեր վրա, մի քիչ բարձրացրեք ձեր մակարդակը: Գավառական մտածելակերպից ու գործելաոճից էլ ձերբազատվեք: