Գործարար Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրված «Սկոլկովո» կառավարման դպրոցում անցկացվող «Բաց նորարարություններ» ֆորումի լիագումար նիստն ընդհատվել է՝ շենքում մի քանի պայթյունների պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստին ներկա են եղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, կառավարության անդամներ, գործարարներ:
Պայթյուններից հետո ֆորումի վարողը հյուրերին և մասնակիցներին առաջարկել է լքել սրահը:
«Սկոլկովոյի» հրշեջ անվտանգության աշխատակիցները գործակալությանն ասել են, որ բռնկումը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ֆորումի կազմակերպիչները բարձրախոսով հայտարարել են, որ նիստը շուտով կվերսկսվի:
«Իրավիճակը պայմանավորված է ձայնային սարքավորման շարքից դուրս գալու հետ: Ամեն ինչ կարգին է: Ֆորումը կշարունակի աշխատանքը հաստիքային ռեժիմով»,- ասվել է հայտարարության մեջ:
«Բաց նորարարություններ» ֆորումը «Սկոլկովո» տեխնոպարկում տեղի կունենա հոկտեմբերի 26-28-ին: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի 12 հազար մարդ աշխարհի ավելի քան 100 երկրներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ