Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմին թշնամու կապը խլացրել են Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ. Ռազմինֆո

Հոկտեմբեր 26,2016 17:23

Հայաստանում նախագծվել և հավաքվել են (արտադրվել են) ռադիոէլեկտրոնային պայքարի «Ամպրոպ» և «Մանուշակ» կայաններ, որոնցից առաջինը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, իսկ երկրորդը կատարելագործվել ու ներկայացվել է պատերազմից հետո:

ՌԷՊ երկու կայանները ներկայացվել են Երևանում անցկացված ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Կայանների մասնագետը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ «Ամպրոպն» ու «Մանուշակը» նախատեսված են հակառակորդի ռադիոկապի ճնշման համար և աշխատում են գերկարճալիք տիրույթում՝ 20-520 մեգահերց հաճախականային տիրույթում:

Մասնագետի խոսքով՝ ՌԷՊ կայանը հավաքել են խորհրդային ՄՏԼԲՈւ զրահապատ թրթուռավոր մեքենայի բազայի վրա: Կայանի անտենան, ներսի կահավորումը՝ աշխատանքային համակարգիչները, օդափոխիչները և այլ տեխնիկան հավաքվել են Հայաստանում:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31