Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկոլկովոյում» քննարկվում են ԵԱՏՄ անդամ երկրներում տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները

Հոկտեմբեր 26,2016 16:50

Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ: «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵԱՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները:

Այսօր միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

_0305

«Այս համաժողովն արդյունավետ երկխոսության հարթակ է, որտեղ գործնական և փորձագիտական շրջանակների, ԵԱՏՄ անդամ երկրների պետական կառավարման մարմինների, երրորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն տնտեսական զարգացման արդիական հարցեր, որոնք առաջանում են գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Համատեղ կմշակվեն ռազմավարական ուղղություններ ԵԱՏՄ շրջանակում նորարարական արդյունաբերության զարգացման համար»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Գործնական ծրագրի շրջանակում ընթանում են կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ, որոնց մասնակիցները նոր արդյունավետ ուղիներ են փնտրում ԵԱՏՄ միասնական շուկաների հետագա ձևավորման և ԵԱՏՄ արդյունաբերական ընկերությունների միջև արտադրական կոոպերացիայի զարգացման հնարավորությունների համար: Հայաստանից միջոցառմանը մասնակցում են «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31