Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը պաշտոնյաների «նարկոման» եւ գող զավակներից հարյուրավոր օրինակներ է պատրաստ հրապարակել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 16:35

Այսօր ԱԺ-ում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում են քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական կրթություն տալ դատապարտյալներին:

Նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ գողությունները շատ են տարածվել՝ սոցիալական վիճակից ելնելով: Նա հայտարարեց. «Անկախ նրանից՝ կրթություն ունի, չունի մարդը, եթե սոված է, գնում է այդ ճանապարհով: Գողանում է, որպեսզի իր կեցությունն ապահովի, իր երեխաներին կերակրի»:

Պատգամավորն ասաց, որ մարդիկ սոված են, գոմերում են ապրում, ծայրաստիճան վատ պայմաններում, ուստի առաջարկեց նախ աշխատատեղ ստեղծել, նոր դատապարտյալների մասնագիտական կրթության հարցը լուծել:

Մարդը կամ դիմում է ինքնասպանության, երբ հնարավորություն չունի ապրելու, կամ գնում է գողության. «Եթե սոված է, էլի գողանալու է: Հարցը մենք պետք է լուծենք հիմքից»:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց Հովհաննես Մարգարյանին՝ հակադարձելով. «Մեր գործընկերը գողությունը որպես հափշտակության տեսակ, բերեց կապեց աղքատության հետ: Քրեական իրավունքի սոցիոլոգիայում կատարված հարյուրավոր ուսումնասիրություններ ապացուցում են հակառակը: Ոչ թե հափշտակություններ, գողություններ կատարողները հիմնականում աղքատ մարդիկ են, ո՛չ, լավ էլ նյութապես ապահովված են, ունեւոր ընտանիքների զավակներ ու անդամներ են: Մենք հիմա վիրավորում ենք աղքատին, ասում ենք՝ աղքատ մարդը պոտենցիալ գողություն կատարող է»:

Նա վստահեցրեց, որ աղքատ մարդն ավելի սկզբունքային, ավելի հպարտ, ավելի բարոյական մարդ է. «Չի քծնել, չի շողոքորթել, չի դավաճանել իր սկզբունքներին, դրա համար էլ աղքատ է մնացել: Աղքատը գնում է՝ բեռ է կրում, կայարանում բեռ է թափում, մի քանի հազար դրամ է աշխատում, բերում իր երեխային կերակրում է: Ես սա գիտական սոցիոլոգիայի արդյունք եմ ձեզ ասում: Հանկարծ չմտածենք, որ հափշտակություն, գողություն կատարողն անպայման չունեւոր մարդն է, ո՛չ: Նարկոման է, լավ էլ հարուստ մարդու տղա է, գնում է նարկոտիկի փող հայթայթի, որովհետեւ հայրը չի տալիս: Հարյուրավոր օրինակներ կարող եմ ձեզ ասել ներկա պաշտոնատար անձանց զավակների մասին, ինչի՞ եք աղքատի հետ կապում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31