«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում «Աբովյան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր», 2014-2016թթ. ընթացքում իրացվել է շուրջ 352 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական՝ արհեստագործական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:
2014թ-ին – 148, որից՝
- Հանրակրթական – 78
- Մասնագիտական՝ արհեստագործական – 65
- Բարձրագույն, հետբուհական – 5
2015թ-ին – 121, որից՝
- Հանրակրթական – 71
- Մասնագիտական՝ արհեստագործական – 44
- Բարձրագույն, հետբուհական – 6
2016թ-ի 9 ամսում – 83
Կարդացեք նաև
- Հանրակրթական – 65
- Մասնագիտական՝ արհեստագործական – 10
- Բարձրագույն, հետբուհական – 8
2015թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները ստացել են շուրջ 2500 կտոր գեղարվեստական և մասնագիտական գրականություն Ազգային գրադարանի, <<Գրքի և հրատարակչության գործի կենտրոն>> ՊՈԱԿ-ի և այլ անձանց կողմից:
Ընդհանուր առմամբ 2014-2016թթ-ին 12 ՔԿՀ-ներում կազմակերպվել են թվով 669 միջոցառումներ (2014թ-ին՝ 254, 2015թ-ին՝ 196, 2016թ-ին՝ 167), որոնց մասնակցել են 18.681 կալանավորված անձինք և դատապարտյալներ՝
2014թ – 5.929,
2015թ – 6.557,
2016թ-ի 9 ամսում – 6.195
Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ՝
ա) տարաբնույթ աշխատանքներում ներգրավվել են 1107 դատապարտյալներ, որոնցից՝
2014թ-ին – 469
2015թ-ին – 513
2016թ-ի 9 ամսում – 576 (որից 215-ը՝ իրենց
ցանկությամբ առանց
վարձատրության)
բ) ինքնագործ միավորումներում ներգրավվել է 774 անձ, որից՝
2014թ-ին – 285
2015թ-ին – 278
2016թ-ի 9 ամսում – 276
Հարկ է նշել նաև, որ 2016թ-ի 9 ամիսների ընթացքում արհեստագործական հատուկ 2 ամսյա դասընթացներ են անցել ևս 55 դատապարտյալներ (խեցեգործության, ռուսաց լեզվի, ծնողավարման հմտությունների, վարսահարդարման և այլն), որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին