Լրահոս
Օրվա լրահոսը

«Թասիբից ու նամուսից խոսող մարդիկ թող գան թասիբը էստեղ պահեն, ոչ թե գնան դատարանները»․ Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 16:19

Այսօր Գյումրու քաղաքապետարանը Գյումրու՝ 2017-2021 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը քննարկելու նպատակով հրավեր էր ուղարկել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Քաղաքապետարանի կողմից կազմած ժամանակացույցի համաձայն՝ այսօր ժամը 12-ին Սամվել Բալասանյանն իր անձնակազմով սպասում էր ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչներին, ժամը 13․00-ին՝ «Բարգավաճ Հայաստանի», իսկ 14:00-ին «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներին։ Սակայն, վերջիններս այդպես էլ հարկ չհամարեցին գալ։ շ

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը հեռախոսազանգով կապվել է բոլոր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ, բացատրել, թե ինչու է Սամվել Բալասանյանը հրավիրում քննարկման, բացի այդ SMS հաղորդագրություններ են ուղարկվել։ Ըստ փոխքաղաքապետի, նախապես ժամանակացույց է կազմվել, թե որ կուսակցության ներկայացուցիչը որ օրը ու որ ժամին ներկայանա։ Իրենք նպատակ ունեն ՏԻՄ ընտրություններին մասնակցած կուսակցությունների՝ Գյումրու զարգացմանը վերաբերող նախընտրական դրույթները ևս ներգրավել քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում։

Սամվել Բալասանյանն ասաց, որ շատ վատ է վերաբերում, որ չեն եկել։ «Դե թող գան, արարեն, ասեն, ներկայացնեն․․․․Դատարան տվել են, շատ լավ է, նորմալ է, դա մեր աշխատանքների հետ կապ չունի, ես արդեն երրորդ քայլն եմ անում, ես հորդորել եմ, ես որևէ մեկին չեմ վիրավորել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է աշխատել ՏԻՄ ընտրություններում ձայներ հավաքած կուսակցությունների հետ։ «Մենք ունենք մեծամասնություն, կարող ենք աշխատել, նիստեր հրավիրել, բայց ինչո՞ւ չէ, թող իրենք էլ գան, աշխատեն, քանի որ ժողովուրդը ընտրել է այդ 3 կուսակցություններին, նրանք այսօր ներկայացված են, ես հորդորում եմ, թող գան մասնակցեն։ Ես խնդիրներ չունեմ, օրենքի սահմաններում թող լինի ամեն ինչ, նորից դատական պրոցեսները շարունակվեն, Սահմանադրական դատարան, Եվրադատարան տան, իրենց խնդիրն է։ Բայց եթե գյումրեցին ընտրել է, ձայն է տվել, և մարդիկ 6 տոկոսանոց արգելքը հաղթահարել են, ընդգրկված են ավագանու մեջ, թող գան, մասնակցեն, այսօր ամենակարևոր հարցերն են։ Բոյկոտը նույնպես քաղաքական ճանապարհ է, բայց իրենք, իմ մտածելակերպով, հարթակ են ստեղծում, որ ապրիլ ամսին հրեշտակները, փրկիչները նորից գան։ Հիմա տեսնենք, թե փրկիչները ինչո՞վ են գալիս, էնպես որ հիմա եթե այս փրկիչների ճանապարհով գնան, սխալ է, թող գան, աշխատեն, ինչպես որ մենք ենք աշխատում, գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ կարողանանք հասցնել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նա նաև նեղվեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ որևէ մեկը չբարձրացավ, Գյումրուն վերաբերող ոչ մի հարց չբարձրաձայնեց, բացի մի պատգամավորից։ «Այդ փրկիչներն ու հրեշտակներն էնտեղ պետք է խոսեին , ոչ թե էստեղ գան, խոսեն․․․Ես ասեցի, հոկտեմբերի 2-ից հետո որևէ մեկին խոշորացույցով ման գաս, չես գտնի։ Էդ թասիբից ու նամուսից խոսող մարդիկ թող գան թասիբն ու նամուսը էստեղ պահեն, դուք էլ նկարահանեք, ցույց տաք, որ այ էս ինչ թասիբով տղա է, գնաց Չինաստանից արևային էլեկտրակայանի համար չգիտեմ ինչ ծրագիր բերեց։ Այ, էդպես թասիբով տղեքը թող գան, ոչ թե գնան դատարանները՝ չգիտեմ վարչական, Սահմանադրական, Եվրո, չգիտես ինչ, չգիտես ինչ»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պ.Ղ. says:

    մանդատի գողը խոսում է թասիբից?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31