Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արտադրության ջերմատեսիլ սարքը նաեւ նշանառու է (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26,2016 16:09

Լուսանկարներում ներկայացված օպտիկական սարքերն ու նշանոցները նախատեսված են հրետանու, զրահատանկային սպառազինության համար, եւ ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում:

Իսկ շարժական զրահապատ նպատակակետերի, ինչպես նաև թեթև դաշտային կառույցների ու կրակակետերի խոցման համար նախատեսված «Ֆագոտների» համար արտադրվող ջերմատեսիլ սարքի (գլխավոր լուսանկարում) առանձնահատկությունն այն է, որ սարքը միաժամանակ նաեւ նշանառու է: «Այն հայտնաբերում է ոչ տեսանելի պայմաններում, այսինքն՝ ջերմությամբ է «զգում» եւ էկրանին ցույց տալիս: Իսկ նշանոցը ծառայում է «Ֆագոտ»-կայանքից նշանակետը խոցելու համար»,-Aravot.am-ին պատմում է հայաստանյան արտադրող ընկերության տնօրեն Տիգրան Չիֆլիկյանը:

file2547 file2545

«Այս արտադրանքը սպառում է ՀՀ զինված ուժերը, բայց Ռուսաստանի հետ էլ ենք գործակցում, վերջինս որոշակի խմբաքանակ է գնում»,-ասում է նա:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաեւ ապրիլյան պատերազմից հետո սփյուռքից հայկական բանակին ուղարկված տարբեր տեսակի, այդ թվում՝ ջերմատեսիլ սարքերին. «Ճիշտ է, բանակը շատ շնորհակալ է դրանց համար, բայց զինվորական տեսանկյունից դրանք համապատասխան չեն, քանի որ պահանջներն այլ են՝ ամրություն, տեխնիկական տվյալներ, եղանակային պայմաններ…իսկ մեր արտադրանքի պարագայում տեխնիկական պահանջները հաշվի են առնվում»:

file2544 file2543

Հավելենք, որ վերոնշյալ սարքավորումները ցուցադրվել են Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31