Հոկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում հաստատվել են «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև նշված կազմակերպությունները Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ մինչ այս Երևան քաղաքի ավագանու որոշմամբ
Ավանի, Աջափնյակի, Արաբկիրի, Դավթաշենի, Էրեբունու, Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Նուբարաշենի շախմատի դպրոցները նույնպես հանձնվել էին վերոնշյալ վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը: Այսպիսով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մանկապատանեկան մարզադպրոցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն