Երևանի ավագանու` հոկտեմբերի 26-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ վաստակավոր շինարար Ռազմիկ Ալավերդյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արծվին Գրիգորյանի, Խորհրդային Հայաստանի անվանի պետական գործիչ Գրիգոր Աղախանյանի և խորհրդային շրջանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ Վարդգես Համազասպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն