Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս են ներելու եւ սիրելու ժամանակներ. Շարմազանովը` Ծառուկյանի`բոլորին ներելու հայտարարության մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 15:54

«Ես մնում եմ իմ կարծիքին`ամեն ինչ փոփոխվում է: Շատ ավելի լավ է լինել սիրո մեջ, լինել բարի, ներողամիտ լինել, քան լինել չար ու նենգ: Այնտեղ, որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ներողություն հայցելու հատիկ, ես դա ողջունում եմ: Իսկ որտեղ կա նենգություն, չարություն, չարիք, ես դրան դեմ եմ:
Նենգությունը, չարությունը,  զոռբայությունն այլևս անցյալում են, հիմա գալիս է սիրո, ներողամտության ու բարության ժամանակաշրջանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարարությանը, որ ինքը ներում է բոլոր այն իշխանավորներին, ովքեր իր մասին ժամանակին կոշտ են արտահայտվել:

Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ իրենք ժամանակին պիտակավորել են երեւույթները, ոչ թե՝ մարդկանց. «Այո, մենք թատրոնի եւ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա անցյալում են այդ ժամանակները, ու հուսով եմ՝ ներկան եւ ապագան կլինեն սիրո եւ բարության ժամանակներ»:

Մանրամասներըտեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31