Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Քննչական մարմինը համառորեն իրավական գնահատական չի տալիս Արմինե Առաքելյանի նկատմամբ ոստիկանական բռնության փաստին

Հոկտեմբեր 26,2016 15:21

2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ 2016 թ. հունիսի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ հիմք ընդունելով Ա. Առաքելյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցը՝ հոգեբուժական հաստատությունում իրեն ծեծելու վերաբերյալ:

Նույն հարցազրույցում Արմինե Առաքելյանի կողմից արված մեկ այլ հայտարարության ուղղությամբ, համաձայն որի՝ իրավապահները բռնության գործադրմամբ են իրեն դուրս հանել ավազանից և ձեռքերը ոլորելով՝ ձեռնաշղթաներ հագցրել, ինչը վերահաստատել է նաև հարուցված քրեական գործի շրջանակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ, պատկան մարմինները միջոցառումներ չեն ձեռնարկել:

Վերոգրյալի կապակցությամբ Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2016 թ. հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ՝ Արմինե Առաքելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելու և այն ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ:

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ. Մաթևոսյանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, 2016թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ հետաձգել է դրա լուծումը՝ պատճառաբանելով, որ հարուցված քրեական գործի շրջանակում «կատարվում են ապացույցների հավաքմանն ուղղված քննչական աշխատանքներ, ուստի միջնորդության մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց, մի շարք անհրաժեշտ այլ քննչական գործողություններ կատարելուց հետո միայն հնարավոր կլինի լուծել սույն միջնորդությունը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31