Մալայզիայի Պենանգ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում հայաստանցի +69 կգ քաշային Արփինե Դալալյանը հրում վարժությունում (127 կգ) եւ երկամարտում (220 կգ) բրոնզե մեդալներ նվաճեց: Aravot.am-ն այս մասին տեղեկացրել է:
Հայաստանի կին ծանրորդները պատվո պատվանդան բարձրացել են թե օլիմպիական խաղերում, թե մեծահասակների եւ տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Բայց ինչպես արդեն տունդարձի ճանապարհին գտնվող մեր թիմի մարզիչ Արման Ղազարյանը Դոհայից Aravot.am-ին տեղեկացրեց, Հայաստանը պատանիների աշխարհի առաջնությունում դեռ մեդալ չուներ ոչ առանձին վարժություններում, ոչ երկամարտում: Արփինե Դալալյանը այդ բացը լրացրեց:
Մեդալների հաշվարկով Հայաստանի աղջիկների թիմը 35 երկրների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը, տղաներինը՝ 19-րդը 43 երկրների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը Մալայզիայից տրամադրել է Արման Ղազարյանը