Ես բոլորին ներում եմ. այսօր հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով 2015-ի փետրվարին իր և երկրի իշխանության միջև տեղի ունեցած գժտությանն ու իր հասցեին հնչած վիրավորանքին։
Գագիկ Ծառուկյանը եկել էր մասնակցելու «Էքսպո Ռուսաստան- Հայաստան- Իրան» արդյունաբերական ցուցահանդեսին։
Քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին խոսելով՝ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ես 2015-ի փետրվարի 12-ին հայտարարեցի, որ եթե պետք է հեղափոխությամբ արյուն թափվի, դեմ եմ, թույլ չեմ տա, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ նման բան լինի, ես իմ ժողովրդի կողքին եմ՝ իմ հնարավորության սահմաններում, կլինի Հայաստանում թե Արցախում։ Որպեսզի ցնցում չլիներ, և 2 պետությունները չվտանգեինք, քաղաքական էջը փակեցի։ Գործս շարունակելով՝ էլի ժողովրդի կողքին եմ եղել, որովհետեւ սիրում եմ ժողովրդին։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ