«Հայաստանում գիտության ոլորտում մաֆիա է»,-այս մասին այսօր հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսի ժամանակ:
Պարոն Մանասերյանն ասաց, որ աշխատուժի, ուղեղների արտահոսքին մեր երկրի , որը կանխելու ուղղությամբ քաղաքականություն չի տարվում, աչքաթող է արված, ապա գիտության եւ կրթության ոլորտում, ըստ տնտեսագետի, դա միտումնավոր է արվում. «Մենք խոսում ենք տնտեսական մենաշնորհների մասին, չենք խոսում գիտության մենաշնորհների մասին: Խայտառակ իրավիճակ է տիրում: Տասնամյակներով նույն մարդիկ են, ու միայն ակադեմիան չէ, բուհերն էլ, նայեք, տեսեք ինչ է կատարվում: Այդ նույն մարդիկ կարծում եք միայն իրե՞նք են, ազգով-տակով ապահովված են՝ գիտական կոչումներ շնորհելով, որից բացարձակ տեղյակ չեն, մենաշնորհել են: Կողքը կան մարդիկ, որոնց մոտ թույլ չեն տալիս, ամբիոններ կան, որտեղ 30-40 տարվա մեջ մի դոկտոր չեն կարողացել ունենալ, պատրաստել:
Մինչդեռ մերժում են այդ աշխատանքները, թույլ չեն տալիս մոտ գնան: Սա տնտեսական աղետ է, քանի որ եթե մենք ասում ենք գիտելիքահեն տնտեսություն, ու գիտելիքը միտումնավոր հանում են դուրս, կառավարությունը կարող է աչքաթող արած լինի նախորդ խնդիրները, բայց գիտության ոլորտում հստակ քաղաքականություն է գնում՝ մոտիկ չթողնել ուրիշներին: Բացառիկ դեպքեր կարող են լինել, որ գան ու հատկապես վարչական պաշտոններ զբաղեցնեն շնորհալի երիտասարդներ, նման բաներ չի լինում: Այ սա շատ համահունչ է տնտեսության ներսում եղած մենաշնորհներին, կոռուպցիային: Իսկ ինչպես երիտասարդն իրեն գտնի, եթե ուզում է գիտությամբ շարունակի: Մի կողմից բավարար աշխատավարձ չի կարող ստանալ, սա մի աղետ է, մյուս կողմից էլ՝ նույնիսկ եթե ապահովված էլ լինի, չի կարողանա շարունակել, որովհետեւ կան համապատասխան… մաֆիա է գործում գիտության մեջ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ