Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպական Միությունը մեկնարկեց Արևելյան գործընկերության երկրներում տեղական իշխանություններին աջակցության նոր նախաձեռնություններ Հայաստանում:

Հոկտեմբեր 26,2016 13:36

Այսօր, Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 350 հանրապետական, տարածքային և համայնքային պաշտոնյաներ հավաքվեցին Երևանում` որպեսզի Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին նվիրված բարձրաստիճան Միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեն տարածքային կառավարման մարմինների և քաղաքացիների կարողությունների զարգացմանը աջակցող ծրագրերի մեկնարկի մասին:

Համաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց Արևելյան գործընկերության երկրների «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի երկրորդ փուլի և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության (M4EG) մասին` ուղղված համապատասխանաբար էներգետիկ արդյունավետությանը և գործարար ոլորտին: Այս ծրագրերը նպատակաուղղված են խթանելու համագործակցությունը տեղական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև` հաշվետվողականության բարձրացման, համայնքների զարգացմանն ուղղված կանոնակարգերի ստեղծման և ներդրման, ինչպես նաև արդյունավետ և էֆֆեկտիվ վարչական կարողությունների լավագույն փորձի փոխանակման համար: Այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են, քանի որ տնտեսությունների էներգատարության նվազեցումը կդարձնի դրանց ավելի մրցունակ` հանգեցնելով տեղական աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն զարգացմանը: Քաջալերելով պետական-մասնավոր համագործակցությունը՝ այդ նախաձեռնությունները նպաստելու են համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը և մեկ շնչին ընկնող ՀՆԱ –ի աճին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների (DG NEAR) գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն պրն. Լոուրենս Մերեդիթը իր խոսքում նշեց. «Արդյունավետ և էֆֆեկտիվ տեղական վարչարարությունը կարևոր դեր է խաղում համայնքային մակարդակով իրական փոփոխությունների հասնելու հարցում՝ տնտեսությունը դարձնելով ավելի տոկուն ու բարձրացնելով քաղաքացիների կենսամակարդակը: ԵՄ-ն կշարունակի աջակցել Արևելյան գործընկերության երկրներին տեղական իշխանությունների կարողությունների խթանմանը, տեղական կայուն զարգացմանը ու տնտեսական աճին, այդ թվում՝ տեղական մակարդակով նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին»:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար պրն. Դավիթ Լոքյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց. «Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը տեղական իշխանությունների ձևավորման գործընթացին և նրանց կմղեն ավելի նախանձախնդիր վերաբերմունք դրսևորել իրենց ընտրած մարմինների գործունեության նկատմամբ: Մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցաբար»:

Նախարար Լոքյանն իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ Արևելյան Գործընկերության տեղական և տարածքային իշխանությունների հանձնաժողովին (CORLEAP), ԵՄ համապատասխան կառույցներին` ցուցաբերվող մշտական ուշադրության և Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին պատրաստակամ և ըստ ամենայնի օժանդակություն ցուցաբերելու համար:

Արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոմիության պատվիրակության ղեկավար պրն. Պյոտր Էնթոնի Սվիտալսկին նշեց. «Եվրոպական միությունը հասկանում է, որ տեղական իշխանությունների արդյունավետ զարգացմանը նպաստելու կարողությունը կապված է կառավարման ազգային մակարդակով իշխանությունների հետ հարաբերությունների համակարգից: Այդուհանդերձ, մենք դիտում ենք տեղական իշխանություններին որպես կարևոր գործակալներ, որոնք պետք է ունենան կառավարման ազգային քաղաքականության հետ համահունչ իրենց զարգացման օրակարգը»:

Համաժողովը կազմակերպված է Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) նախաձեռնության համատեղ ուժերով:

Համաժողովի առաջին օրը ամփոփվեց հանդիսավոր ստորագրման արարողությամբ, որի ընթացքում Արևելյան Գործընկերության երկրների 21 քաղաքապետեր միացան «Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգետիկայի» դաշնագրին: Հոկտեմբերի 27-ի համաժողովը կշարունակի քննարկումները Արեւելյան գործընկերության երկրներում Կլիմայի և էներգետիկայի նոր դաշնագրի հեռանկարների և առավելությունների շուրջ:

 

«Արևելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման խթանումը» համաժողովի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31