Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը

Հոկտեմբեր 26,2016 13:24

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Լոքյանը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված «համայնք-մասնավոր-պետություն» փոխհարաբերության նոր գործիքը կիրառվելու։ «Նախ` 2017 թվականի բյուջեն կազմելիս յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր լումա պետք է հաշվարկելի լինի։ Երկրորդ` հունվարից սկսած «պետություն-մասնավոր-համայնք» ներդրումների գործընթաց ենք սկսելու, որոնց արդյունքները նույնպես պետք է չափելի լինեն։ Յուրաքանչուր տարի համայնքներում պետք է ստեղծել որևէ ձեռնարկատիրություն, ինչը կնպաստի  աշխատատեղերի ստեղծմանը և բնակիչների եկամուտների ավելացմանը»,-ասել է Դավիթ Լոքյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ համայնքապետերը երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացնեն համայնքի զարգացման 5-ամյա ծրագրերը, որից հետո պետության կողմից ներդրումային բավականին մեծ հոսքեր կլինեն:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն իր հերթին ևս անդրադարձել է ՀՀ կառավարության նոր ծրագրի ծրագրին, նկատել, որ բոլոր քայլերը միտված են լինելու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ «Աշխատանքներ պետք է տարվեն «համայնք-պետություն –մասնավոր» ձևաչափով, իսկ համայնքների խոշորացումը կհանգեցնի համայնքներում սեփական եկամուտների ավելացման»,-ասել է Գագիկ Մարտիրոսյանը։

ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը։ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը ենթադրում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում և համայնքի տեսլականի իրականացում»,-ասել է փոխնախարար Արթուր Խաչատրյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցով մեկնարկել են Ջերմուկ խոշորացված համայնքի (Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հեր-Հեր) տարաբնույթ օժանդակության ներդրումային ծրագրերը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31