«Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի», խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Սամվել Ալեքսանյանը: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք առնչվում են Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, օրերս Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլի) սպանության հետ:
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով, հղում անելով Արմեն Իսրայելյանի ավելի վաղ արած այն հայտարարություններին, թե Սամվել Ալեքսանյանը սպառնացել է իրեն:
«Ինչ մեղադրանքներ, խի՞ պետք ա ինձ հետ կապվի որ»,- լրագրողների հարցերին հարցերով հակադարձեց Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ հնարավո՞ր է իր «գլխին սարքում են», Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «Այ ցավդ տանեմ, հավես չունեմ»:
Նա այլ հարցերի չարձագանքեց, արագ հեռացավ, պնդելով, որ Արմեն Իսրայելյան անունով աշխատակից չի ունեցել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ