«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշենի 2-րդ զանգվածի 21-ից-26 շենքերի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, Դավթաշենի 4-րդ զանգվածի՝ ամբողջությամբ, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Փիրումյան փողոցի, Ձոր-1 եւ 2 թաղամասերի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ