Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր կառավարության ծրագրում չափելի գործողությունների բացակայությունը բավականին բացասական երեւույթ է. Մեսրոպ Առաքելյան. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2016 12:30

ՀՀ նոր կառավարության ծրագրում չկան այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն հասարակության բարեկեցության աճի եւ բիզնես միջավայրի առաջընթացին, կարծում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, ում հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության նոր ծրագրի եւ արդի տնտեսական իրավիճակի շուրջ։

– Նոր կառավարության ծրագրի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ տնտեսությանը վերաբերող ոչ մի չափելի խոստում այն չի պարունակում։ Ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատճառաբանում է, որ իրենց դեռեւս պետք է ախտորոշել երկրի տնտեսության վիճակը։ Ձեր կարծիքով, արդյոք 40 օրը բավարար չէր դա անելու համար։

– Նոր կառավարության ծրագրում չափելի գործողությունների բացակայությունը բավականին բացասական երեւույթ է, քանի որ այն բերում է հետագա անպատասխանատվության։ Դրանք ոչ թե նպատակներ են, որոնք պարտավորվում է կառավարությունը իրականացնել, այլ ցանկություններ, բարեմաղթանքներ են, որոնք կատարել-չկատարելու արդյունքը բավականին լղոզված կարելի է ներկայացնել։

Եվ չի կարելի 4-6 ամիս անց ասել, որ ծրագրում նշված շատ կետեր կատարվել են կամ հակադարձել, թե դուք այսպես եք մեկնաբանում, մենք այլ կերպ։ Այսինքն՝ այս տեսանկյունից չափելի ցուցանիշները բավականին կարեւոր են։

Իսկ ինչ վերաբերում է խնդիրների բացահայտմանը, ապա ոչ միայն կառավարության գործունեության այս 40 օրերին, այլեւ մինչ այդ էլ կային բազմաթիվ բացահայտված խնդիրներ։ Այսինքն՝ գոնե առկա այդ խնդիրների ֆոնին կարելի էր նոր կառավարության ծրագրում ներառել չափելի գործողություններ, որոնք, կարծում եմ, բավական կլինեին առաջիկա 4-5 ամիսներին կառավարության գործունեության համար։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31