Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները շահագրգռված չեն «Նաիրիտի» վերաթողարկումով. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 26,2016 12:27

«Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար պայքարող նաիրիտցիներն ամեն հինգշարթի՝ կառավարության նիստի օրերին, հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պահանջով, որ կառավարությունը հավանության տա Սլովակիայում գործող «EU- ASIA buisness finance center», հոլդինգի նախագահ, մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացված «Նաիրիտը» վերագործարկելու ներդրումային ծրագրին։

«ՉԻ» հետ զրույցում Աշոտ Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները շահագրգռված չեն «Նաիրիտի» վերաթողարկումով։ Ըստ հոլդինգի նախագահի՝ եթե գործարանը կրկին աշխատի, հարց կծագի, թե ինչո՞ւ է այսքան տարի այն անգործության մատնված եւ ինչո՞ւ այդքան աշխատակից գործազուրկ դարձան, իսկ նրանցից շատերն էլ գոյության խնդիր լուծելու համար հեռացան երկրից։

– Դուք այս ընթացքում հանդիպել եք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այդ հանդիպումից ի՞նչ հետեւություններ եք արել։

– Չեմ ուզում շտապել հետեւություններ անելիս, բայց պետք է ասեմ, որ սկզբում տպավորությունն ավելի լավն էր, քան՝ այսօր։ Միգուցե հետո փոխվի տպավորությունս, սակայն այս մի ամսվա ընթացքում, ցավոք, երբ որ ինքը սկսեց դեմագոգիկ հայտարարություններ անել, թե ծրագիր չենք ներկայացրել, ես դա մինիմում համարում եմ դեմագոգիա, երբ առաջին անգամ մարդու հետ սեղան ես նստում եւ ասում ես էներգակիրների արժեքները հաշվե՞լ ես արդյոք։ Ընդհակառակը, ոչ մի նորմալ մարդ չի ասի էներգակիրների արժեքները պետք է տասը տարվա կտրվածքով հաշվարկել, որովհետեւ նման բանր առնվազն տարօրինակ է։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31