Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի բացառում, որ առաջիկայում կանդամագրվի Հանրապետական կուսակցությանը:
– Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ունեցած ազդեցությունը ձեզ չի՞ խանգարում։ Նա իր լծակներով, հնարավորություններով չի՞ խոչընդոտում ձեր գործունեությանը։ Չէ՞ որ երկար տարիներ նա ինչ ուզել արել է այդ մարզում։
– Կրկնում եմ, Սյունիքի մարզում ինձ ոչինչ չի կարող խանգարել։
– Սուրիկ Խաչատրյանի դերն ու նշանակությունը հիմնականում կայանում էր ընտրությունների ժամանակ իշխանություններին մեծաքանակ ձայներ ապահովելով։ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք ինչպե՞ս եք պատրաստվում արդարացնել այդ հույսերը, կկարողանա՞ք նման արդյունք գրանցել։
Կարդացեք նաև
– Ինձ վրա նման պարտականություններ դրված չեն։ Ինձ վրա դրված է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ներդրումներ ներգրավելու եւ նման այլ պարտականություն։
– Այսինքն` ընտրությունների ժամանակ դուք իշխանությունների օգտին չե՞ք աշխատելու:
– Եթե այնպես ստացվի, որ ես դառնամ կուսակցական, իհարկե, պետք է աշխատեմ։
– Իսկ եթե կուսակցական չդառնաք։
– Եթե կուսակցական չդառնամ, մարզպետը նման պարտավորություն չունի։ Բայց ես այդ ժամանակ կորոշեմ, որպես մարդ աջակցել, թե ոչ։
– Պարոն Հակոբյան, Սյունիքում թուլացե՞լ է Սուրիկ Խաչատրյանի ստեղծած վախի մթնոլորտը։ Ձեզ համար գաղտնիք չեն նրա ու իր գերդաստանի անվան հետ կապված սպանությունները, դանակահարությունները, ծեծ ու ջարդը։
– Ճիշտն ասած, Սյունիքում գտնվելու այս 3 տարիներին ես այդ մթնոլորտը չեմ զգացել։ Իհարկե, կարդացել եմ, իհարկե, տեղյակ եմ Բուդաղյանի սպանության գործին, բայց դա ինչ կապ ունի վախի հետ։ Ես նման բան չեմ զգացել։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում