Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմալ են համարում, որ 24 տարի շարունակ տարվող բանակցություններից հետո Ադրբեջանը պատրաստ է գնալ ճիշտ այնքան «զիջման», որքան 89 թվականին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2016 12:11

Երեկ Երեւանում հնչեցված հայտարարություններից, թերեւս, հատուկ ուշադրության է արժանի Ջ. Ուորլիքի արձանագրումը՝ կապված օրերս Իլ. Ալիեւի կողմից Դ. Կիսելեւին տված հարցազրույցում արած այն հայտարարության հետ, թե. «Ղարաբաղի հարցում ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը»։ Ուորլիքը երեկ երկրորդեց Բաքվում արած իր հայտարարությունը՝ ընդգծելով, որ ողջունում է Ալիեւի ասածը:

Այսպիսով՝ ամերիկացի համանախագահը կոչ է անում բանակցային գործընթացը տեղափոխել ավելի հրապարակային դաշտ՝ փորձելով զերծ մնալ երկու երկրների հասարակություններին բանակցային կուլիսների ետեւում տարվող քննարկումներից տրամագծորեն տարբերվող պատկեր ներկայացնելու տարիներ ի վեր շարունակվող գործելաոճից։

Անշուշտ սա առողջ եւ ճիշտ առաջարկ է: Այլ հարց է, որ Ուորլիքը եւ նրա գործընկերները, փաստորեն, նորմալ են համարում այն իրողությունը, որ 24 տարի շարունակ տարվող բանակցություններից հետո Ադրբեջանը պատրաստ է գնալ ճիշտ այնքան «զիջման», որքան 89 թվականին։

Իրականում սա հենց նույն Մինսկի խմբի աշխատանքների ձախողման մասին է վկայում, քանի որ միջնորդների դերը կայանում է ոչ միայն «փչացած հեռախոսի» գործառույթ իրականացնելու եւ ժամանակ առ ժամանակ ոչինչ չտվող հանդիպումներ կազմակերպելու մեջ, այլեւ երկու երկրների ժողովուրդների մոտեցումները միմյանց ճշգրտորեն ներկայացնելու եւ առողջ քննարկումներ կազմակերպելուն միտված գործիքների կիրառման մեջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31